Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Տեսանյութեր

ՀՀ պաշտպանության նախարարը հետևել է զորահամալրման ընթացքին (տեսանյութ)

ՀՀ-ում անցկացվող «Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը» թեմայով ռազմավարական զորավարժությանը ներգրավված է մեծաքանակ սպառազինություն և ռազմական տեխնիկա: Զորավարժությանը մասնակցող 1-ին զորամիավորման ստորաբաժանումները դուրս են բերվել նախորոշված շրջաններ և պատրաստ են պայմանական մարտական խնդիրների կատարմանը: 4-րդ զորամիավորման զորամասերը ռազմերթ են իրականացրել կիրառման շրջաններ 4-րդ զորամիավորման ենթակա զորամասերը, որոնք ներգրավված են սեպտեմբերի 24-ին մեկնարկած ռազմավարական լայնածավալ զորավարժությանը, բերվել են մարտական պատրաստականության «Լրիվ» աստիճանի: Սահմանված ժամկետներում զորամիավորման զորամասերն իրականացրել են ռազմերթ դեպի կիրառման շրջաններ, խաղարկվել են մարտական գործողություններին մոտ իրավիճակներ: Ռազմերթին օժանդակել է ռազմական ոստիկանությունը՝ ապահովելով անձնակազմի անվտանգ տեղաշարժը: Բացազատվել է տեղեկատվական կետ: