Բացել լրահոսը Փակել լրահոսը
arcax-6
A A
Քաղաքականություն

Արցախում ՏԻՄ ընտրություններ են

Այսօր Արցախում ՏԻՄ ընտրություններ են: Առավոտյան ժամը 8:00-ին, բացվել են ընտրատեղամասերը:

Արցախի 228 համայնքում և մայրաքաղաք Ստեփանակերտում առաջադրել են 415 թեկնածուներ։

Ստեփանակերտի քաղաքապետի պաշտոնում առաջադրվել է հինգ թեկնածու՝ Արեգ Ավագյան, Արայիկ Ավանեսյան, Դավիթ Սարգսյան, Արմեն Հակոբյան և Գրիգորի Սահակյան:

Ավելի վաղ ասաց ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահի տեղակալ Եղիշե Արզումանյանը հայտնել էր, որ ՏԻՄ ընտրությունները դիտարկելու համար աննախադեպ թվով դիտորդներ են հավատարմագրվել, նրանց թիվն անցնում է 400-ից ավելի: