Խստիվ դատապարտում եմ․ Էդմոն Մարուքյանը՝ Ստյոպա Սաֆարյանի հետ կապված միջադեպի մասին
Աջակցիր «Ա1+»-ին«Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է․
«Սիրելի՚ քաղաքացիներ,
Ինչպես շատերդ արդեն տեղյակ եք, երեկ երեկոյան իր տան մոտ հարձակման է ենթարկվել քաղաքագետ Ստյոպա Սաֆարյանը։ Ըստ փոխանցված տեղեկությունների` հարձակում գործած երկու անհայտ անձիք խլել են պարոն Սաֆարյանի հետախոսն ու հեռացել:
Նկատի ունենալով իր քաղաքական գործունեությունը` այս միջադեպում տեսնում եմ քաղաքական ենթատեքստի առկայության վտանգ և խստիվ դատապարտում նման հանցավոր քայլը:
Սա անհարիր է մեր հասարակության որդեգրած սկզբունքներին ու կոպտորեն խախտում է դրա կառուցակարգերը։
Դիմում եմ իրավապահ մարմիններին` համակողմանի քննություն անցկացնելու, հանցագործներին ու նրանց կատարածի մոտիվը բացահայտելու համար»:
Հիշեցնենք, որ նախօրեին հարձակվել են Միջազգային և անվտանգության հարցերի հայկական ինստիտուտի հիմնադիր-ղեկավար Ստյոպա Սաֆարյանի վրա։