Հայտնի է Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի անունը․ Aliq.ge
Աջակցիր «Ա1+»-ինՔիչ առաջ իշխող «Վրացական երազանք» կուսակցության կենտրոնական գրասենյակում ավարտվեց քաղխորհդի նիստը, որի գլխավոր քննարկման թեման Վրաստանի նոր վարչապետի թեկնածուի ընտրությունն էր, գրում է Aliq.ge-ն:
Կուսակցության հիմնադիր և ղեկավար Բիձինա Իվանիշվիլին ներկայացրեց նոր թեկնածուին՝ Վրաստանի ներքին գործերի նախարար Գիորգի Գախարիային: Իվանիշվիլիի խոսքով, վրաց հասարակությունը շատ լավ է ճանաչում Գախարիային և նա կարդարացնի հույսերը:
Գիորգի Գախարիան 2013 թվականից աշխատում էր, որպես բիզնեսօմբուդսման, ապա էկոնոմիկայի նախարար: 2017 թվականի նոյեմբերից Գախարիան նշանակվեց ՆԳ նախարար:
Գիորգի Գախարիան վերջին ամիսների ընթացքում ամենաքննադատված քաղաքական դեմքերից է Վրաստանում: 2019 թվականի հունիսին ակցիան ցրելու պատճառով, որի հետևանքով տասնյակ մարդիկ վիրավորվեցին, հասարակության մի մասն առ այսօր պահանջում է նրա հրաժարականը:
Հիշեցնենք, որ երեկհրաժարական տվեց շուրջ մեկ տարի վարչապետի պաշտոնը զբաղեցնող Մամուկա Բախտաձեն։