Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A
Սպորտ

«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Եվրոպայի լիգայից (տեսանյութ)

Ֆուտբոլի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» չկարողացավ մտնել Եվրոպայի լիգայի խմբային փուլ:

Փլեյ-օֆֆի պատասխան խաղում մեր թիմը հյուրընկալվելիս 1:2 հաշվով պարտվեց Լյուքսեմբուրգի չեմպիոն «Դյուդելանժին»: Երկու խաղերի արդյունքով հաշիվը հավասարվեց՝ 3:3: Մրցավարի կողմից նշանակված լրացուցիչ ժամանակում թիմերը չկարողացան գոլ խփել, իսկ ահա 11մ հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին դաշտի տերերը՝ 5:4:

Այդպիսով, «Արարատ-Արմենիան» ավարտեց իր ելույթները Եվրոպայի լիգայում, իսկ ահա «Դյուդելանժը» երկրորդ տարին անընդմեջ իր երկիրը կներկայացնի խմբային փուլում: