A
A
ՀՀ պաշտպանության և արտաքին գործերի նախարարներն այցելել են «Եռաբլուր» պանթեոն (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինՕգոստոսի 29-ին ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը և ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանը, Երևանում անցկացվող ԱԳՆ կենտրոնական ապարատի և օտարերկրյա պետություններում ՀՀ դիվանագիտական ծառայության մարմինների ղեկավարների ամենամյա համաժողովի մասնակիցների ուղեկցությամբ, այցելել են «Եռաբլուր» զինվորական պանթեոն, հարգանքի տուրք մատուցել իրենց կյանքը Հայաստանի և Արցախի անկախության ու ազատության համար զոհաբերած հայորդիների հիշատակին: