Բացել լրահոսը Փակել լրահոսը
622980786_1315757573929390_1739742910667615817_n
A A
Պաշտոնական

ԽՍՀՄ Խնայբանկի բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված ավանդների դիմաց փոխհատուցում կարող են ստանալ նաև մինչև1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնվածները

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունից հայտնում են․

ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թ․ հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում այսուհետ կարող են ստանալ նաև մինչև1944 թ․ դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված անձինք․ փոխհատուցումը կտրամադրվի անկանխիկ եղանակով։

Հիշեցնենք, որ ավանդատուն հաշվառման նպատակով կարող է անձամբ (օրինական ներկայացուցչի կամ լիազորագրի հիման վրա գործող ներկայացուցչի միջոցով) դիմել Միասնական սոցիալական ծառայության իր հաշվառման բնակության վայրի տարածքային կենտրոն` ներկայացնելով՝

✅ անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ,

✅ ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին տեղեկանք,

✅ ավանդատուի խնայողական գրքույկը (առկայության դեպքում),

✅ տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» փակ բաժնետիրական ընկերությունից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին,

✅ըստ անհրաժեշտության՝ այլ փաստաթղթեր։