A
A
Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարպատիայի հետ
Աջակցիր «Ա1+»-ինՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Վենետիկի հանձնաժողովի նախագահ Մարտա Կարպատիայի հետ:
Նախարար Միրզոյանը շնորհավորել է Մարտա Կարպատիային Վենետիկի հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ։
Զրուցակիցները քննարկել են Վենետիկի հանձնաժողովի հետ փոխգործակցության հարցեր։ Երկուստեք գոհունակությամբ ընդգծվել է ժողովրդավարության համար ներկայիս բարդ պայմաններում իրավունքի գերակայության ապահովման, մարդու իրավունքների պաշտպանության և ընդհանուր առմամբ իրավական բարեփոխումների ուղղությամբ ձևավորված ակտիվ համագործակցությունը։
Նախարար Միրզոյանն ընդգծվել է, որ ժողովրդավարական բարեփոխումների հավակնոտ օրակարգի շրջանակներում Հայաստանը կարևորում է իրավական տարբեր նախաձեռնությունների առնչությամբ հանձնաժողովի ներդրումը, որն արտահայտվում է խորհրդատվական կարծքիներում։
Անդրադարձ է կատարվել թվային հարթակների զարգացման պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության հարցում առկա մարտահրավերներին և դրանց հասցեագրման նպատակով արդյունավետ մեխանիզմերի մշակման, իրացման կարևորությանը։
Մտքեր են փոխանակվել փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։