Բացել լրահոսը Փակել լրահոսը
MHM0131583
A A
Քաղաքականություն

Ես հո չեմ ասելո՞ւ՝ ինչ տվյալներ են մեզանից պահանջել․ ՊԵԿ նախագահը՝ Գագիկ Խաչատրյանի գործի մասին (տեսանյութ)

Կառավարության նիստից հետո Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը լրագրողների հետ զրույցում անդրադառնալով Գագիկ Խաչատրյանի գործին, ասաց, որ Ազգային անվտանգության ծառայության քննչական գործողություններ իրականացնող նախաքննական մարմինը հավանաբար  շատ մեծ ծավալի աշխատանք է կատարել, ձեռք բերել է մեծ թվով փաստաթղթեր, այդ թվում ՊԵԿ-ից։

«Այդ փաստաթղթերի, վկաների և տարբեր քննչական գործողությունների արդյունքում եկել է ինչ-որ եզրահանգման և մեղադրանք է առաջադրել»,- ընդգծեց ՊԵԿ նախագահը։

Լրագրողի հարցին, թե աջակցե՞լ է նախաքննական մարմնին, Անանյանը պատասխանեց, որ եթե փաստաթղթեր պահանջելը և ՊԵԿ-ի կողմից տրամադրումը համարվում է աջակցություն, ապա աջակցել է։

Հարցին, թե ԱԱԾ-ն ՊԵԿ աշխատակիցների վերաբերյալ 2016 թ․, 2010-14 թթ․ տվյալներ պահանջե՞լ է, նա պատասխանեց․ «Ես հո՞ չեմ ասելու՝ ինչ տվյալներ են մեզանից պահանջել, ախր նախաքննության գաղտնիության սկզբունք կա, ես ի՞նչ ասեմ՝ ինչ են ուզել»։

ՊԵԿ ղեկավարը հրաժարվեց տեղեկություն փոխանցել։