Բացել լրահոսը Փակել լրահոսը
էդմոն մարուքյան
A A
Քաղաքականություն

Սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ. Էդ.Մարուքյանը՝ BBC-ի հոդվածի մասին

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով BBC-ի հրապարակած հոդվածին: Նա մասնավորապես, գրել է.

«Սկզբից նախաքննության գաղտնիքները փոխանցվում են արևմտյան ԶԼՄ-ին, որպեսզի այն հրապարակի: Արտահոսած տեղեկատվությունը հրապարակվելուց հետո սկսում են քննադատել Արևմուտքին` Երկիրը խառնելու մեջ:

Կարճ ասեմ, սպասում եմ քրեական գործի հարուցմանը՝ առանց դատախազի/քննիչի թույլտվության՝ նախաքննության տվյալները հրապարակելու փաստի առթիվ»: