«Քաղաքապետն իրավիճակային կառավարիչ է» (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ին«Երևանի պաշտպանության ճակատ» նախաձեռնության համակարգող Բաբկեն Հարությունյանըն այսօր քաղաքապետարանի մոտ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելու իր հարցումը, որն արդեն մոտ մեկ շաբաթ է՝ ուղարկել է քաղաքապետարան, սակայն արձագանք չի ստացել։
Ասում է՝ դիմել է քաղաքապետարան՝ «Սանիթեք» ընկերության և Երևանի քաղաքապետարանի միջև կնքված պայմանագիրը ստանալու և դրա հետ ծաոթանալու համար, սակայն առայսօր պատասխան չի ստացել։
Բաբկեն Հարությունյանը պնդում է, որ քաղաքապետը չի կարողացել իր մի շարք խոստումներն ի կատար ածել։ Ինքն ուսումնասիրել է քաղաքապետի նախընտրական ծրագիրը և 21 հարց է կազմել, որոնք մաս-մաս կուղղի քաղաքապետարան՝ պատասխան ստանալու ակնկալիքով․
«Չնայած անցել է բավականին ժամանակ Հայկ Մարությանի պաշտոնավարման սկզբից, այնուամենայնիվ ո՛չ զարգացման ռազմավարությունն ենք տեսնում, ո՛չ աղբահանության խնդիրն ենք լուծված տեսնում։ Այս մարդը իրավիճակային կառավարիչ է, դրա համար էլ մի տեղ աղբի խնդիր կա, մի տեղ՝ վերելակի։ Քաղաքապետարանը ոչ մի կերպ չի բացատրում, թե ինչո՞ւ չի լուծարում «Սանիթեք»-ի հետ ունեցած պայմանագիրը»,- ասում է նախաձեռնության համակարգողը։
Ասուլիսի ավարտին Բաբկեն Հարությունյանը նամակ հանձնեց քաղաքապետարանի նամակների հանձնման բաժին։