Բացել լրահոսը Փակել լրահոսը
Էդգար Խուրշուդյան (2)
A A
Հասարակություն

Նախօրոք ծանուցվել էի․ Տեսչական մարմնի ղեկավարը՝ իր պաշտոնանկության մասին

Երեկ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում էր ստորագրել, որով Էդգար Խուրշուդյանն ազատվել էր Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ղեկավարի պաշտոնից։

«Ա1+»-ը կապ հաստատեց Խուրշուդյանի հետ։ «Այս պահին չեմ ցանկանում հարցին անդրադառնալ։ Մի քանի օր անց ասուլիս կկազմակերպեմ։ Վարչապետի որոշումով ուղղակի ազատվել եմ, նախօրոք ծանուցվել էի»,- ասաց նա։

Խուրշուդյանը նշեց, որ ծանուցման համաձայն՝ օգոստոսի 1-ին պետք է ազատված լիներ, սակայն 3-օրյա ժամկետ կա, և որևէ խախտում չի եղել։ 

Նա նաև հավելեց, որ աշխատանքից ազատման ծանուցումը վարչապետի աշխատակազմից ստացել էր դեռևս 2 շաբաթ առաջ։ Հարցին, թե ի՞նչ հիմք է նշված եղել ծանուցման մեջ, Խուրշուդյանը պատասխանեց, որ մասնագիտական անհամապատասխանության հիմքը։

Հիշեցնենք, որ Խուրշուդյանը օգոստոսի 2-ին հանդես էր եկել մամուլի ասուլիսով։ Խոսակցություններ կային տարածված, որ իր և Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանի մեջև հարաբերությունները լարված են։ Այդ հարցին անդրադառնալով՝ Խուրշուդյանն ասել էր, որ իրենց միջև հարաբերություններն աշխատանքային են։