Թումանյան փողոցում տաղավար է այրվել (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԹումանյան փողոցում այսօր առավոտվանից շարժական առևտրի տաղավար է վառված։
Երբ է այրվել Տաղավարը և դեպքի հետ կապված այլ մանրամասներ հայտնի չեն։
Կենտրոն վարչական շրջանում աշխատակիցները ահազանգ էին ստացել վառված տաղավարի մասին։ Դեպքի վայր այցելելով, նրանք չեն տեսել ոչ տաղավարի աշխատակցին, ոչ էլ սեփականատիրոջը, այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Կենտրոն վարչական շրջանի աշխատակազմի լրատվության և հասարակայնության հետ կապերի համակարգող Տաթև Զորյանը։
Վերջինս մեզ փոխանցեց, որ կապ են հաստատել տաղավարի սեփականատիրոջ հետ և նա հայտնել է, որ չգիտի ինչը կարող էր հրդեհի պատճառը հանդիսանալ։
Տաթև Զորյանը նաև հայտնեց, որ տաղավարը առևտրային գործունեություն ծավալելու թույլտվություն չի ունեցել։
«Ա1+»-ը ևս կապ հաստատեց շարժական տաղավարի սեփականատիրոջ հետ, որը հայտնեց, թե քաղաքում չի և պատկերացում չունի թե ինչի հետևանքով է այրվել տաղավարը։ Սակայն ասաց, որ երեկ, երբ փակել է տաղավարը անջատել է բոլոր սարքավորումները։ Ինչպես նաև հայտնեց, որ շարժական տաղավարը աշխատել է բենզինով, բայց միևնույն է չի կարծում դա կարող էր հրդեհի պատճառը լինել։