Բացել լրահոսը Փակել լրահոսը
1
A A
Հասարակություն

«Սատանի կամրջից» ձորն ընկած 16-ամյա տղայի վիճակը բարելավվում է

«Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի մամուլի քարտուղար Գեւորգ Դերձյանը Ֆեյսբուքի իր էջում գրում է.

«Լավ լուր։ Հուլիսի 27-ին Սյունիքի մարզի Տաթև գյուղում «Սատանի կամուրջից» ձորն ընկած (մոտ 20 մ.) 16-ամյա քաղաքացու մոտ դրական տեղաշարժ կա, վիճակը բարելավվում է: Նա «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել սանավիացիայի ուղղաթիռով: Այսօր արդեն վերակենդանացման բաժանմունքից տեղափոխվել է նյարդավիրաբուժական բաժանմունք, կյանքին վտանգ չի սպառնում:

Հիշեցնեմ, որ փրկարարները նրան դուրս էին բերել ձորից և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային։ Տղան նախ հոսպիտալացվել էր Գորիսի ԲԿ, այնուհետև տեղափոխվել Երևան՝ «Սուրբ Աստվածամայր» ԲԿ:

Նրա մոտ առկա է զուգակցված վնասվածքներ, բաց գանգուղեղային վնասվածք, կոնքի կոտրվածք։ Նախնական վիճակը ծանր էր, բայց կայուն»։