Նոր օրենքով զբոսաշրջային օպերատորները կլիցենզավորվեն
Աջակցիր «Ա1+»-ինՏուրիզմի հայկական ֆեդերացիայի նախագահ Մեխակ Ապրեսյանը Խոսելով զբոսաշրջության ոլորտում Հայաստանում առկա խնդիրների մասին, պնդում է, թե պետք է փոխվի գործող օրենքը։
Նրա խոսքով, այսօր գործող օրենքով զբոսաշրջային օպերատորը սպառողի հետ պետք է կնքի պայմանագիր, այդ նույն օրենքը սահմանում է նաև նվազագույն պահանջներ, որը ևս պետք է պահպանվի, սակայն դաշտում կան օպերատորներ, որոնք պարզապես չեն պահպանում պահանջները։ Այդ պահանջների մեջ սպառողին պարտադիր պետք ներկայացվի իր երթուղին, պայմանագրի գինը, դրա փոփոխման և չեղարկման մասին։
«Ցավոք այս բոլորը չի պահպանվում թե զբոսաշրջային որոշ օպերատորների կողմից, թե մեր հարգարժան քաղաքացիների կողմից»,- ասում է Մեխակ Ապրեսյանը։
Ֆեդերացիայի նախագահը հայտնում է, որ նոր օրենքի նախագիծը մինչև այս տարվա վերջ կներկայացվի կառավարությանը։ Ըստ նախագահի, նոր օրենքում հնարավորինս նվազագույնին են հասցրել բացթողումները։
Նոր օրենքով կլիցենզավորվի զբոսաշրջային օպերատորների գործունեությունը կամ այդ գործունեությունը ծանուցման ենթակա կհամարվի։
Այն հարցին, թե ինչպես պետք է սպառողները հասկանան, որ օպերատորից գնեն տոմսեր, Մեխակ Ապրեսյանը շեշտում է, որ նախ սպառողը պետք է գնահատի զբոսաշրջային ընկերության կողմից իրեն ներկայացված պայմանագիրը, այնուհետ պետք է ուշադրություն դարձնի, թե այդ օպերատորը ինչ կազմակերպությունների է անդամակցում։