A
A
Գաբրիել Սարգսյանն առայժմ հետապնդում է առաջատարին
Աջակցիր «Ա1+»-ինԴանիայում ընթացող շախմատի Xtracon Open խոշոր մրցաշարում Հայաստանը ներկայացնող Գաբրիել Սարգսյանը շարունակում է գլխավոր մրցանակի համար պայքարը:
Կայացած 7 տուրից հետո մեր շախմատիստը վաստակել է 6 միավոր եւ եւս վեց մասնակիցների հետ բաժանում է 2-8-րդ տեղերը: Աղյուսակը միանձնյա գլխավորում է հնդիկ գրոսմայստեր Պրաջնանանդհան, որը ունի 6,5 միավոր:
Առաջատարին հետապնդողների թվում է նաեւ ամերիկահայ շախմատիստ Սամուել Սեւյանը, որը չորս անընդմեջ հաղթանակ է տարել վերջին չորս տուրում եւ նույնպես վաստակել է 6 միավոր:
Այսօր կկայանան 8-րդ տուրի պարտիաները: Գաբրիել Սարգսյանը սեւերով կհանդիպի դանիացի Սունե Բերգ Հանսենի հետ, իսկ Սամուել Սեւյանը նույն խաղաքարերով կմրցի ռուսաստանցի Դմիտրի Կրյակվին հետ:
Մրցաշարը բաղկացած է 10 տուրից եւ կավարտվի հուլիսի 28-ին: