A
A
ԱՄՆ-ն քննարկում է եռափուլ բանակցությունների վերաբերյալ Իրանի առաջարկը
Աջակցիր «Ա1+»-ինՍպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լևիթը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները քննարկում է Իրանի առաջարկը՝ եռափուլ բանակցություններ վարելու վերաբերյալ, փոխանցում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Առաջարկը քննարկվել է, բայց չեմ ուզում ժամանակից շուտ անցնել։ Վստահ եմ, որ նախագահը շատ շուտով ուղղակիորեն կխոսի այս հարցի շուրջ»,- նշել է Լևիթը։
Սպիտակ տան խոսնակը հավելել է, որ վերջին տարիներին ոչ ոք այնքան սպառնալիքների և բռնության չի ենթարկվել, որքան ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:
«Այս քաղաքական բռնությունը մեկնաբանների՝ այո՛, Դեմոկրատական կուսակցության ընտրված պաշտոնյաների և նույնիսկ որոշ լրատվամիջոցների անդամների կողմից նրա և նրա կողմնակիցների համակարգված աշխատանքի հետևանք է»,- ասել է նա: