Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Իրանական գազ Հայաստան չի մտնում

Տնտեսություն

Նոյեմբերի 11-ի առավոտից դադարեցվել է իրանական գազի մատակարարումը Հայաստան:
«Հայռուսգազարդ» ընկերության մամլո խոսնակ Շուշան Սարդարյանից տեղեկացանք, որ դադարեցման պատճառը Կապան-Քաջարան 500մմ տրամագծով մայրուղային գազատարի վրա տեղի ունեցած վթարն է, որի հետևանքով այսօր ժամը 3-ից դադարեցվել է Կապանի տարածաշրջանի սպառողների գազամատակարարումը:

«Տրանսգազ» ընկերությունն աշխատում է վթարը վերացնելու և գազամատակարարումը վերականգնելու ուղղությամբ:

Ըստ նախնական տվյալների` աշխատանքները կավարտվեն նոյեմբերի 13-ի երեկոյան:
Հիշեցնենք, որ իրանական գազը սպառողական շուկայի համար չէ, եւ իրանական գազի մատակարարման դադարեցմամբ որեւէ գազամատակարարման խնդիր չի առաջանա:
Իրանը կսկսի գազի մատակարարումը, երբ կվերացվեն անսարքությունները: