A
A
«Արարատը» կազմը համալրել է Ռուսաստանի հավաքականի խաղացողով
Աջակցիր «Ա1+»-ինՄոսկվայի «Սպարտակի» եւ Ռուսաստանի հավաքականի նախկին խաղացող Եվգենի Մակեեւը համալրել է Երեւանի «Արարատի» կազմը: Այդ մասին հայտնում է հայկական ակումբի ֆեյսբուքյան էջը:
29-ամյա կիսապաշտպանը 2007-2017 թվականներին պաշտպանել է Մոսկվայի «Սպարտակի» գույները: Նա հանդես է եկել նաեւ «Ռոստովում», «Սոչիում» եւ «Ռոտորում»: Ռուսաստանի ընտրանու կազմում անցկացրել է 3 հանդիպում:
«Արարատի» հետ Եվգենի Մակեևի կնքած պայմանագիրը նախատեսված է 1 տարով: Ֆուտբոլիստը թիմին կմիանա մոտ օրերս: