Հաջորդ տարի սակագները կբարձրանան
Աջակցիր «Ա1+»-ինԱմենայն հավանականությամբ 2010թ. հասարակությունը սակագների փոփոխություն նկատի' մասնավորապես գազի, էլեկտրոէներգիայի: Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Նազարյանը լրագրողների հետ զրույցում հրաժարվեց կանխատեսումներ անել սակագների փոփոխության առումով' հաշվի առնելով 2009-2010թթ. լուրջ ֆինանսական ճգնաժամը:
Բայց նշեց, որ Ռուսաստանը Հայաստանին գազը 2010թ. ապրիլի 1-ից նոր սակագնով է վաճառելու ' այսօրվա 154 դոլարի փոխարեն' 180 դոլար' 1000 խմ դիմաց:
Ըստ այդմ էլ` «Հայռուսգազարդ» ընկերությունը 2010-ի հունվարի 15-ից հետո հայտով կդիմի իրենց հանձնաժողովին եւ իրենք կվերանայեն հայտը:
Ի դեպ, փոփոխությունների կենթարկվի նաեւ էլեկտրաէներգիայի սակագինը, քանի որ, ըստ Ռոբերտ Նազարյանի'այն ուղղակիորեն կապ ունի գազի հետ: Նրա պնդմամբ' էլեկտրաէներգիայի 24-25 տոկոսը արտադրվում է ջերմային էլեկտրակայաններում եւ բավականաչափ ազդեցություն է ունենում էլեկտրաէներգիայի սակագնի վրա:
«Բայց այս տարի 2010թ. որոշակի տարբերվելու է նախորդ տարիներից, քանի որ նոր էլեկտրաբլոկ է շահագործվելու, որի արդյունավետությունը ավելի բարձր է, քան այսօր գործող մեր ջերմային կայաններինը: Կփորձեն դրանով սակագինը մեղմացնել եւ բեռը սպառողների վրա մեծ չլինի»,-ասաց նա:
Ինչ վերաբերվում է ջրի սակագնին, ապա. «Եթե այս բոլոր գործոնները ի մի բերենք, հայտ ունենանք ջրային ընկերություններից, կվերանայենք: Կբարձրանա, թե կիջնի, կյանքը ցույց կտա»: