Կտրամադրվի 60 մլն ԱՄՆ դոլար
Աջակցիր «Ա1+»-ին«Հայաստանի տնտեսության վրա համաշխարհային ճգնաժամի ծանր ազդեցությունը շարունակվում Է»,- հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի Կառավարող տնօրենի տեղակալ և նախագահի ժամանակավոր պաշտոնակատար. Տակստոշի Կատոն:
Ըստ նրա' «չնայած որ թողարկման ծավալն ըստ երևույթին կայունանում է, դրամական փոխանցումների անկման և շինարարական ոլորտի փլուզման հետևանքով տնտեսության կրճատումն ավելի ծանր է եղել, իսկ բյուջեի եկամուտները' ավելի ցածր, քան կանխատեսվում էր առաջին ամփոփիչ ստուգման ժամանակ»:
Նա կարծում է,ո ր ՀՀ իշխանությունները լիովին իրագործել են իրենց տնտեսական ծրագիրը, որով նախատեսվում է հարկաբյուջետային և դրամավարկային պայմանների հետագա մեղմացում և ճկուն փոխարժեքի պահպանում:
Պարոն Կոտոն ենթադրում է, որ 2010 թվականին աստիճանաբար կվերսկսվի տնտեսական աճը, չնայած որ մնում են ռիսկեր, այդ թվում' համաշխարհային տնտեսության' կանխատեսումներից ավելի դանդաղ վերականգնման ռիսկը:
«Տնտեսության'միջնաժամկետ հատվածում աճելու ներուժն իրացնելու համար անհրաժեշտ կլինի շարունակել բարեփոխումները, հատկապես հարկային քաղաքականության և հարկային բարեփոխումների վարչարարության բնագավառներում, ֆինանսական հատվածում և գործարարության միջավայրում»,-ասել է նա' ԱՄՀ գործադիր խորհրդի' Հայաստանի վերաբերյալ քննարկումներից հետո:
Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Գործադիր խորհուրդն ավարտել է Պահուստային (ստենդբայ) համաձայնությամբ օժանդակվող ծրագրի շրջանակներում Հայաստանի տնտեսական կատարողականի երկրորդ ամփոփիչ ստուգումը:
Բացի այդ, ըստ մամլո հաղորդագրության, հաստատել է 2009 թ. սեպտեմբերի վերջի դրությամբ բյուջեի մնացորդի կատարողական չափորոշչի չկատարման հետևանքները բացառելու, 2009 թ. դեկտեմբերի վերջի դրությամբ նախատեսվող' քանակական կատարողական չափորոշիչները փոփոխելու մասին միջնորդությունը:
Վերոհիշյալ որոշումներից հետո Հայաստանին անմիջապես կտրամադրվի 37.72 միլիոն ՓՀԻ (մոտ 60 միլիոն ԱՄՆ դոլար), որի արդյունքում տրամադրվածընդհանուր գումարը կհասնի 301.94 միլիոն ՓՀԻ-ի (մոտ 479 միլիոն ԱՄՆ դոլար):
28-ամսյա Պահուստային (ստենդբայ) համաձայնությունը հաստատվել է 2009 թ. մարտի 6-ին'ընդ որում' հասանելի գումարի չափն ավելացվել է 2009 թ. հունիսի 22-ին :