Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

էլի գնաճ

Տնտեսություն

Այսօր ՀՀ ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է «Սպառողական գների ինդեքսը ՀՀ 2009թ. հունվար-հոկտեմբերին» զեկույցի արդյունքները, ինչով փաստում է, որ 2009թ. սեպտեմբեր-հոկտեմբերին ՀՀ սպառողական շուկայում գրանցվել է 1.2% ընդհանուր գնաճ: Աճել են պարենային ապրանքների, ոչ պարենային ապրանքների, ինչպես նաեւ ծառայությունների սակագները: Մասնավորապես ՀՀ ազգային վիճվարչությունը գնաճը հիմնականում պայմանավորվել է պարենային որոշ ապրանքատեսակների գների սեզոնային փոփոխություններով, իսկ կարագի եւ շաքարավազի թանկացման մասին լռում է:

Ըստ զեկույցի' բանջարեղենի եւ կարտոֆիլի ապրանքախմբում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ 4.8% գնաճ է եղել: Շաքարավազի գինը նախորդ ամսվա համեմատ աճել է 4.8%-ով, կարագը' 2.2%-ով, արեւածաղկի բուսական յուղը'2.4%-ով, մսամթերքը' 0.3%-ով:

Ոչ պարենային ապրանքների շուկայում հոկտեմբերին սեպտեմբերի համեմատ գրանցվել է 0.5% գնաճ, ինչի վրա իր անմիջական ազդեցությունն է թողել հագուստի եւ գործվածքի 0.8%, դեղամիջոցների 0.8%, կոշկեղենի 1.0%, վառելիքի 2.9% (հեղուկ գազի 3.8% թանկացմամբ պայմանավորված) գնաճը: