A
A
Դատարանը քննում է Քոչարյանի խափանման միջոցի հարցը. բակում ակցիա է
Երևան քաղաքի Ավան և Նոր Նորք վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանում ժամը 14։00-ին կմեկնարկի Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ ընտրված խափանման միջոցի վերաբերյալ դատական նիստը։
Դատարանի առջև հավաքվել են Քոչարյանի աջակիցները։ Այստեղ է նաև Քոչարյանի կրտսեր որդին Լևոն Քոչարյանը։ Նրանք պահանջում են թույլ տալ մասնակցել նիստին։ Կարգադրիչներն ասում են, որ դահլիճը փոքր է։