A
A
Կրակոցներից հետո Բաղանիս-Ոսկեվան միջպետական ճանապարհը բացվել է
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր՝ ապրիլի 29-ին, ժամը 13:00-ից 14:00-ն ընկած ժամանակահատվածում ադրբեջանական կողմտ կրակել է Տավուշի մարզի Բաղանիս-Ոսկեվան համայնքների միջպետական ճանապարհի ուղղությամբ: Այս մասին «Ա1+»-ի հետ զրույցում հայտնեց Բաղանիսի համայնքապետ Նարեկ Սահակյանը:
«Գյուղի ուղղությամբ ընդհանրապես չեն կրակել, Բաղանիս-Ոսկեվան միջպետական ճանապարհի հատվածի վրա են կրակել: Զինվորականների կողմից կարճ ժամանակով ճանապարհը փակվել է, հիմա բաց է, նորմալ աշխատում ենք»,- տեղեկացրեց Նարեկ Սահակյանը:
Նարեկ Սահակյանը վստահեցրեց, որ վնասներ չեն կրել, գյուղում իրավիճակը հանդարտ է:
Հիշեցնենք, որ հակառակորդը Բաղանիսի ուղղությամ վերջին անգամ կրակել է 2018 թվականի սեպտեմբերի 12-ին: