A
A
Կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը (տեսանյութ)
Աջակցիր «Ա1+»-ինԵրևանում ապրիլի 29-ին կայացել է Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի հերթական նիստը, որին մասնակցել են Եվրասիական տնտեսական միության անդամ երկրների փոխվարչապետերը՝ ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Ռուսաստանի առաջին փոխվարչապետ, ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը, Բելառուսի փոխվարչապետ Իգոր Պետրիշենկոն, Ղազախստանի վարչապետի առաջին տեղակալ, ֆինանսների նախարար Ալիխան Սմայիլովը, Ղրղզստանի փոխվարչապետ Ժենիշ Ռազակովը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանը:
Դրանից առաջ ԵԱՏՀ խորհրդի նիստը մարտի 29-ին կայացել էր Մոսկվայում, որը նախագահել էր ՀՀփոխվարչապետ Մհեր Գրիգորյանը: Երևանում Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստը՝կառավարությունների ղեկավարների մակարդակով կկայանա ապրիլի 30-ին։