A
A
Բջջային հեռախոս՝ ատամնաբույժի մոտ
Աջակցիր «Ա1+»-ինԱպրիլի 19-ին՝ ժամը 11:35-ի սահմաններում, ՀՀ ԱՆ «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկի աշխատակիցները, օպերատիվ տվյալներն իրացնելիս, անձնական խուզարկության են ենթարկել հիմնարկ հրավիրված ատամնաբույժ Մ. Վ.- ին: Խուզարկության արդյունքում վերջինիս տաբատի գոտու տակից հայտնաբերել են 1 բջջային հեռախոս՝ իր լիցքավորող սարքով, և 1 ականջակալ, որոնք Մ.Վ.-ն պատրաստվում էր փոխանցել դատապարտյալ Լ. Մ.-ին:
Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:
ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության հանրային կապերի բաժին