Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստ

Քաղաքականություն
Region-Capture-6

Ազգային ժողովի ֆինանսավարկային և բյուջետային հարցերի հանձնաժողովն այսօր՝ ապրիլի 9-ին նիստ է հրավիրել: Հանձնաժողովը պետք է ԱԺ-ին եզրակացություն տա Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում կատարելու մասին օրինագծի վերաբերյալ, որը ներկայացվել է «Լուսավոր Հայաստան» խմբակցության կողմից։ Հանձնաժողովի նախագահ Մանե Թանդիլյանը տեղեկացրեց, որ ԼՀԿ-ն առաջարկվում է լրացնել լիցենզիա չունեցող անձանց կողմից վարկ փոխառություն, գումար, դրամ, վարկավորում, փոխառության տրամադրում, գումարի տրամադրում, փողի տրամադրում, դրամի տրամադրում, բառերի, բառակապակցությունների  և դրանց հոլովաձևերի և ածանցյալների օգտագործումը, անվանումը գովազդում, լրատվամիջոցներում, սոցիալական ցանցերի, էլեկտրոնային հաղորդակցության ցանկացած այլ միջոցների օգտագործմամբ, ներկայացվող գովազդների օգտագործումը գովազդ իրականացնողին կամ գովազդատուին գովազդելուն աջակցելը առաջացնում է տուգանք  սահմանված նվազագույն աշխատավարձի պատիկի չափով։ Օրենքի նախագիծը հանձնաժողովի անդամների միաձայն որոշմամբ ընդունվեց։