A
A
Աճուրդ
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր տեղի է ունեցել 60 ամիս մարման ժամկետով պետական (գանձապետական) միջնաժամկետ AMGN60147141 թողարկման պարտատոմսերի տեղաբաշխման աճուրդ:
Տեղաբաշխման ենթակա պարտատոմսերի ծավալը 1 000 000 000 դրամ է, իսկ պահանջարկը՝ 3 458 000 000 դրամ, որից մրցակցային` 3 145 000 000 դրամ: Պարտատոմսերի տեղաբաշխման ծավալը կազմել է 1 000 000 000 դրամ: Տեղաբաշխումից ստացված հասույթը կազմել է 1 023 913 952 դրամ: Տեղաբաշխման միջին կշռված եկամտաբերությունը 11.8200 տոկոս է, տեղաբաշխման սահմանային եկամտաբերությունը` 11.8200 տոկոս:
Աճուրդին մասնակցել է 5 գործակալ:
Հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարության լրատվական ծառայությունից: