Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Հայաստանը` 64-րդ տեղում

Տնտեսություն

Համաշխարհային տնտեսական ֆորումը (ՀՏՖ) 2009 թվականին երկրորդ անգամ անցկացրեց Համաշխարհային առևտրի խթանման համեմատական վերլուծությունը 121 երկրների համար:

Զեկույցի նպատակն է վերլուծել առևտրի խթանմանը հասցեագրված քաղաքականությունները և դրանց արդյունավետությունը տարբեր երկրներում:

Համաշխարհային առևտրի խթանման ցուցիչը հաշվարկվում է առևտրի հոսքերի ազատությունը պայմանավորող գործոնները և քաղաքականությունները նկարագրող 4 հիմնական ոլորտների ենթահամաթվերի հիման վրա, որոնք ներկայացված են ստորև.

ա) շուկայի մուտքի ենթահամաթիվ, որ նկարագրում է, թե որքանով է երկիրը խրախուսում օտարերկրյա ապրանքատեսակների շրջանառությունը ներքին շուկաներում և ինչպես է նպաստում արտասահմանյան շուկաներում տեղի արտադրողների ազատ մուտքին;

բ) սահմաններում կարգավորման ենթահամաթիվ, որ ներկայացնում է թե որքանով են այս ոլորտում կիրարկվող մեխանիզմները նպաստում ապրանքների արդյունավետ հոսքին;

գ) տրանսպորտի և հեռահաղորդակցության ենթակառուցվածքի ենթահամաթիվ, որ գնահատում է, թե որքանով է վերջինս ապահովում բեռնափոխադրումների ոլորտի արդյունավետ գործունեությունը երկրի ներսում և դրանից դուրս;

դ) գործարար միջավայրը, որն անդրադառնում է արտահանման և ներմուծման ոլորտը կարգավորող դաշտին:

Ջեկույցում ներառված երկրներից կրկին լավագույն կատարողականն են գրանցել Սինգապուրը և Հոնկոնգը:

2009 թվականի վերլուծության արդյունքներով Հայաստանը առևտրի խթանման ամփոփ ցուցչով գրավել է 64-րդ տեղը 121 երկրների շարքում: Այս ցուցանիշով Հայաստանը զբաղեցնում է երկրորդ տեղը ԱՊՀ երկրների շարքում:

2009թ. զեկույցի ամփոփ տվյալները ներկայացնում է«Տնտեսություն և արժեքներ» հետազոտական կենտրոնը, որպես ՀՏՖ-ի Համաշխարհային մրցունակության ցանցի գործընկեր կազմակերպություն: