Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Թեժ գիծ»

Տնտեսություն

ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահի հրամանով հաստատվել է Հանձնաժողովում «թեժ գիծ» ստեղծելու եւ այդ եղանակով ստացված դիմում- բողոքների ընդունման, գրանցման, տեղեկատվության տրամադրման եւ ամփոփման կարգը:

Համաձայն կարգի, այսուհետեւ Հանձնաժողովում բանավոր դիմում- բողոքների ընդունման նպատակով գործում է «թեժ գիծ»' 010.54.39.85. անվճար հեռախոսահամարով: Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը յուրաքանչյուր աշխատանքային օր, ժամը 14.30-16.30-ը կիրականացնի հեռախոսով ստացվող դիմում- բողոքների ընդունումն ու գրանցումը: Հանձնաժողովի համապատասխան աշխատակիցը, հեռախոսակապի միջոցով ստանալով դիմում-բողոքը, գրառումների մատյանում կգրանցի դիմողի անունը, ազգանունը (իրավաբանական անձի անունից հանդես գալու դեպքում' նաև իրավաբանական անձի անվանումը, դիմող պաշտոնատար անձի պաշտոնը), հասցեն, հեռախոսահամարը, և հարցումը լսելուց անմիջապես հետո կպատասխանի կամ պատասխանելու համար հեռախոսը կփոխանցի (կմիացնի) Հանձնաժողովի իրավասու այլ աշխատակցի:

Դիմումի պատասխանը կտրվի անմիջապես կամ ոչ ուշ, քան 5 ժամվա ընթացքում: Դիմումին պատասխան չի տրվի, եթե դիմողը հրաժարվի հայտնել կարգի 5-րդ կետում նշված տվյալները եւ այլն:

 Հայտնում են Հանձնաժողովի մամուլի բաժնից: