A
A
Ցուցահանդեսը «տեղափոխվում» է Մարտունի
Աջակցիր «Ա1+»-ինԱյսօր Մարտունու Ազգային պատկերասրահում տեղի կունենա գերմանացի հայտնի արվեստագետ Հորսթ Յանսենի գրաֆիկական գործերի ցուցահանդեսի բացումը։
Մինչ այդ այս ցուցահանդեսը ներկայացվել է նաև Երևանում ու Գյումրիում, իսկ առաջիկայում նախատեսված է այն ցուցադրել նաև Կապանում։ Ցուցահանդեսն անց է կացվել «Գերմանիայի շաբաթներ Հարավային Կովկասում. Հայաստան 2009» ծրագրի շրջանակներում: Ցուցահանդեսը Մարտունիում կգործի մայիսի 31-ը:
Ցուցահանդեսի բացմանը ներկա կլինեն ներկայացուցիչներ Գերմանիայի Դաշնային Հանրապետության դեսպանությունից, Գեղարքունիքի մարզպետարանից ու Մարտունու քաղաքապետարանից։