Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Միջինը' 373 դրամ

Տնտեսություն

 

Անցնող շաբաթվա ընթացքում ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում իրականացվել է 15.780.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք:

Մարտի 16-20-ն ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 40.318.690 ԱՄՆ դոլար' 370.33 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, և վաճառվել 70.393.094 ԱՄՆ դոլար' 375.02 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Նույն ժամանակահատվածում միջբանկային շուկայում իրականացվել է 33.000.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 370.37 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

ՙՆԱՍԴԱՔ ՕԷՄԷՔՍ ԱՐՄԵՆԻԱ՚ ԲԲԸ-ում նշված ժամանակահատվածում իրականացվել է 15.780.000 ԱՄՆ դոլարի առք և վաճառք' 373.38 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

Մարտի 9-15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տրամադրված վարկերի ծավալը կազմել է 7.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տրամադրված վարկերի ծավալը' 12.7 մլն ԱՄՆ դոլար:

Հայտնում են ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայությունից: