Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

SMS ԻՆՔՆԱԹԻՌՈՒՄ

Տնտեսություն

Լոնդոնի Հիթրոու օդանավակայանի մեծությամբ երկրորդ ավիաընկերությունը՝ bmi-ը, դարձել է բրիտանական առաջին փոխադրողը, որն իր ուղեւորներին կառաջարկի ներթռիչքային կապի ծառայություններ՝ ներառյալ SMS ակտիվացրած բջջային հեռախոսներ եւ PDA (անձնական թվային «օգնականներ»): Այն նաեւ հնարավորություն է տալիս ինտերնետի եւ էլեկտրոնային փոստի մուտք՝ GSM տվյալների քարտ պարունակող լափթոփների միջոցով:

Ծառայությունը, որը մատակարարվում է արդյունաբերության առաջատար Օն-Էյր ընկերության կողմից, վեց ամսվա ընթացքում կփորձարկվի մեկ՝ «Էյրբաս» A320 օդանավում, որը թռչում է Հիթրոու-Մոսկվա ուղով: Միացյալ թագավորության այս նախաձեռնությանը կհետեւի հեռահաղորդակցման պարբերականության հաստատումը Օֆքոմի կողմից:

«Մեր հետազոտությունները ցույց են տվել, որ գործարար ուղեւորներին հիմնականում երկու խնդիր է հուզում՝ արագ հասնել օդանավակայան եւ ի վիճակի լինել աշխատանքային պարտականությունները կատարել նաեւ իրենց ճանապարհորդության ընթացքում, այնպես, որ մենք համոզված ենք, որը շատերը կողջունեն մեր այս ծառայությունը»,-նշում է bmi-ի գործադիր տնօրեն Փիթեր Սպենսերը,-

Փորձաշրջանը կօգնի մեզ սոցիալական եւ վարվելակերպի մի շարք խնդիրներ բացահայտել, որոնք վերաբերում են թռիչքի ժամանակ շարժակապի սարքավուրումների օգտագործմանը եւ կտան օգտակար արձագանք, որն էլ կընկնի այն որոշման հիմքում, թե ինչպես է ծառայությունը զարգանալու եւ սփռվելու մեր՝ միջին տարածություններում թռչող ինքնաթիռների վրա: Մենք գերադասեցինք ձայնային զանգի տարբերակը մեր փորձարարության մեջ չներառել»:

Ի դեպ, Մոբայլ Օնէյր օգտագործում է ժամանակակից արբանյակային կապ Ինմարսաթ Սվիֆթ Բրոդբանդից՝ օդի եւ երկրի միջեւ բարձր արագության կապ ստանալու համար: Վճարաչափը սահմանվում է ուղեւորի` բջջային օպերատորի կողմից միջազգային ռոումինգ ծառայության վճարաչափի հետ համատեղ: