Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԱՆՀՐԱԺԵՇՏ Է 1 ՄԼԴ ԴՈԼԱՐ

Տնտեսություն

Հայաստան-Իրան երկաթգիծը կարժենա 1 մլդ դոլարից ոչ պակաս: Այդ մասին հայտարարել է Հայաստանի երկաթգիծը կոնցեսիումով կառավարող «Ռուսական երկաթուղիներ» ԲԲԸ նախագահ Վլադիմիր Յակունինը:

Վերջինս ասել է, որ «Ռուսական երկաթուղիներ»-ը կդառնա նախագծի իրականացնող, եթե Ռուսաստանը, Իրանը եւ Հայաստանը ձեռք բերեն պայմանավորվածություն:

Եթե լինի պայմանավորվածություն ծրագրի ‎ֆինանսավորման վերաբերյալ, ապա, բնականաբար, Յակունինի բառերով, իրենք մասնակից կդառնան այդ նախագծին: