ՀԱՅԱՍՏԱՆԸ ՍՏԱՑԱՎ ԱՌԱՋԻՆ ՄԱՍՆԱԲԱԺԻՆԸ
Աջակցիր «Ա1+»-ինԵվրոպական հանձնաժողովը Հայաստանին տրամադրել է 16մլն եվրո աջակցության առաջին մասնաբաժինը, որը նպատակուղղված է հատկապես երիտասարդ սերնդի շրջանում գործազրկության կրճատմանը` մասնագիտական կրթության եւ վերապատրաստման (ՄԿՎ) բնագավառում բարեփոխումների միջոցով:
Հայաստանին է փոխանցվել գումարի առաջին մասնաբաժինը` 5 մլն եվրո գումարի չափով: Այս գումարը մաս է կազմում Հայաստանի համար Եվրոպական հանձնաժողովի 2007թ.-ի Տարեկան գործողությունների ծրագրի, որով նախատեսված է 21մլն եվրո աջակցություն: Հետագա երկու հատկացումները նախատեսվում են մինչեւ 2010թ.-ը:
1992-2006թթ. ընթացքում Եվրոպական հանձնաժողովը Հայաստանին տրամադրել է ավելի քան 400 մլն եվրո գումարի չափով դրամաշնորհներ:
Մասնավորապես, կրթական համակարգի զարգացման համար սկսած 1999թ.-ից ԵՄ-ն Հայաստանին տրամադրել է մոտ 25 մլն եվրո գումար` ՄԿՎ բարեփոխումներին աջակցության եւ ՏԵՄՊՈՒՍ ծրագրի միջոցով: