Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Բանակցային խումբ է ստեղծվել իսպանական ընկերության հետ վեճից հետո

Հասարակություն
varag-siser

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի որոշմամբ ստեղծվել է  բանակցային խումբ, որի ղեկավար է նշանակվել նրա գրասենյակի ղեկավար Ս. Վարագ Սիսեռյանը։ Խումբը ստեղծվել է Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի-ծրագիր 2-ի կապալառու «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» բաժնետիրական ընկերության հետ կնքված N T1-T2-CW-01 պայմանագրի շրջանակներում առաջացած վեճերը բանակցային ճանապարհով կարգավորելու նպատակով։ Բանակցությունների արդյունքները ներկայացվելու են Հյուսիս-հարավ ճանապարհային միջանցքի, քաղաքային կայուն զարգացման ներդրումային և հյուսիսային միջանցքի արդիականացման ծրագրերի կառավարման խորհրդի քննարկմանը: Հիշեցնենք, որ «Հյուսիս-Հարավ» ճանապարհային միջանցքի Աշտարակ–Թալին հատվածի շինարարությունն իրականացնող իսպանական «Կորսան Կորվիամ Կոնստրուկցիոն» ընկերությանը սպասարկող ենթակապալառու 21 ընկերությունների աշխատակիցները բողոքում են, որ 2018 թվականի օգոստոսից  կատարողական վճարներ չեն ստացել։ Կուտակված գումարը հասել է մոտավորապես 2,5 միլիարդ դրամի: Ըստ Տրանսպորտի նախարարի՝ իսպանական ընկերությունը վարձատրվել է աշխատանքի դիմաց։