Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԹԱՆԿԱՑՈՒՄՆԵՐԸ ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԵՆ

Տնտեսություն

«Մեր օրենսդրության կամ վարչարարության մեջ այնպիսի կտրուկ իրադարձություն տեղի չի ունեցել, որ ստիպեր գործարարներին այդ գործոնի պատճառով ապրանքների գները բարձրացնել»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց Հարկային պետական ծառայության պետի տեղակալ Արմեն Ալավերդյանը:

Վերջին օրերին շատ ապրանքատեսակների գների թանկացումը եթե վարչապետ Սերժ Սարգսյանը պայմանավորում է միջազգային շուկայում գների աճով, ապա Արմեն Ալավերդյանը գների բարձրացումը որոշակիորեն պայմանավորում է ոչ միայն միջազգային շուկայում որոշ ապրանքատեսակների գների բարձրացմամբ, այլեւ սուբյեկտիվ գործոնով. «Ըստ էության, տնտեսվարող սուբյեկտների վարքագծի հետ էլ է պայմանավորված. մինչեւ ներմուծողից ապրանքը հասնում է վաճառքի վայր ու ամեն մեկն իր մասով եթե չնչին չափով գնի ավելացում է անում, վերջին հաշվով սպառողի մոտ գնի մակարդակի բարձրացումը զգալի է դառնում»: