Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են

Հասարակություն
snow-champa

   Մարտի 30-ին՝ ժամը 10:00-ի դրությամբ, Հրազդանի, Գավառի, Սևանի, Եղվարդի, Կոտայքի, Իջևանի, Լոռու, Արթիկի, Թումանյանի, Ճամբարակի, Թալինի, Ապարանի, Տավուշի, Արագածի, Ախուրյանի, Նոյեմբերյանի, Աշոցքի, Սպիտակի տարածաշրջանների ավտոճանապարհներին և Դիլիջանի ոլորաններում ձյուն է տեղում:

Դիլիջանի և Սպիտակի ոլորանները ծանրաքաշ և կցորդիչով մեքենաների համար փակ են:Արթիկի և Մեղրու ավտոճանապարհներին մառախուղ է, տեսանելիությունը՝ 30-40 մետր: Վարդենյաց լեռնանցքը փակ է: Գավառի ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է: Աշոցքի ճանապարհներին բուք է: Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության մյուս ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին կատարում են մաքրման և աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության լրատվական ծառայություն