Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Փաշինյան-Ալիեւ հանդիպումն ավարտվել է. Փաշինյանը գնահատել է՝ նորմալ/ լուսանկարներ (տեսանյութ)

Կարևոր լուրեր Քաղաքականություն
nikol-pashinyan-3

18:18 Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպումը նորմալ է գնահատում: Այս մասին նա ասել է՝ ի պատասխան ՏԱՍՍ-ի հարցի: «Հանդիպումը նորմալ է անցել»,- ասել է նա՝ նստելով ավտոմեքենան:   14.20 ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ Վիեննայում մեկնարկել են Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի բանակցությունները: Հանդիպումը տեղի է ունեցել երկու երկրների արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ինչպես նաև ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ  Իգոր Պոպովի (Ռուսաստան), Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկի մասնակցությամբ: Դրան հաջորդել է առանձնազրույցը, ապա նորից ընդլայնված հանդիպումը։    Երեկ արդեն  Վիեննայում  ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի մասնակցությամբ տեղի է ունեցե։ Հայաստանի արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի հանդիպումը Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: