Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Վարչապետը ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի նախագահին

Պաշտոնական
0161f844d1a4b873737a4eecb67b384e

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Ղազախստանի Հանրապետության նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաևին՝ ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով մարդկային զոհերի մասին: Հեռագրում, մասնավորապես, ասված է.  «Խոր ցավով տեղեկացա Ղազախստանի Հանրապետության Կըզըլորդայի մարզի Ժալագաշի շրջանում ռազմական «Մի-8» ուղղաթիռի վթարի ենթարկվելու և դրա հետևանքով բազմաթիվ մարդկային զոհերի մասին:  Իմ անկեղծ վշտակցությունն ու զորակցությունն եմ հայտնում Ձեզ, զոհերի ընտանիքներին և հարազատներին՝ մաղթելով համբերություն և ոգու տոկունություն»: