Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Դավիթ Սանասարյանը կդիմի դատարան (տեսանյութ)

Քաղաքականություն
Davit-Sanasaryan

 Պետական վերահսկողական ծառայության  պետ Դավիթ Սանասարյաը դատական կարգով վիճարկելու է Էթիկայի հանձնաժողովի որոշումը, որով նրա՝  ԵՊՀ  վերաբերյալ հայտարարությունները համարվել են ոչ հարիր   հանրային  պաշտոն զբաղեցնող անձին։ «Չեմ ընդունում Էթիկայի հանձնաժողովի որոշումը։ Մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը նախ պետք է չհարուցվեր, երկրորդը՝ այն հիմնավորումները, որ կան, մեզ համար հիմնավոր չեն: Ես ողջունում եմ, որ, այնուամենայնիվ , փորձում են պետական պաշտոնյաներին վերահսկելի դաշտում պահել», - կառավարության նիստից հետո ասաց ՊՎԾ պետը: Լրագրողի այն դիտարկմանը, թե միտում, հետկուլիսային պայքար կա՞ իր դեմ ուղղված՝ Դավիթ Սանասարյանն ասաց, որ չի կարծում նման բան կա: Նա եւս մեկ անգամ հիշեցրեց, որ բոլոր մարդկանց սիրում է, նույնիսկ՝ ԵՊՀ  ռեկտոր Արամ Սիմոնյանին: Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը մարտի 18-ին որոշում է կայացրել, ըստ որի, Դավիթ Սանասարյանը թույլ է տվել Հանրային ծառայության մասին օրենքի էթիկայի կանոնի խախտում: