Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ԶԼՄ-ները կարևորագույն հարցերը չեն տվել վարչապետին. Կարեն Քոչարյան (տեսանյութ)

Քաղաքականություն
karen-qocharyan-nkar

Քաղտեխնոլոգ Կարեն Քոչարյանը անհասկանալի է համարում այն, որ վարչապետն անդրադառնում է տիկնոջ՝ Աննա Հակոբյանի այցին Բրյուսել:   «Հարցի բարձրացնելը անընդունելի է և առավել ևս անհասկանալի է, թե ինչու են նրանք արդարանում դրա համար»: Կառավարության ձախողումները  քաղտեխնոլոգին չի հետաքրքրում, կարևորը ձեռքբերումների մասին խոսելն է: «Ես կառավարության ղեկավարից չեմ սպասում լսել, թե որտեղ է «պռավալ» եղել, որտեղ՝ չէ, ես կառավարության ղեկավարից ուզում եմ լսել, թե որտեղ է ձեռքբերում եղել, դա ինձ ավելի շատ է հետաքրքրում»: Քոչարյանը զարմացած է  ԶԼՄ-ների՝ կարևորագույն հարցերին չանդրադառնալու համար: Խոսքը Իրանում վարչապետի այն հայտարարության մասին է, որ Հայաստանում կան բազմաթիվ օտարերկրյա գործակալներ: «Մինչև էսօր ոչ մի լրագրող չի հարցրել՝ այ ցավդ տանեմ, դա դու ասել ես որպես խմբագի՞ր, թե՞ որպես երկրի ղեկավար, որը գիտի՝ վխտում են օտարերկրյա գործակալները  և որևէ իրավական գործողություն դրան չի հետևում»:  Հուզող հարցերից մեկը նաև «Լիդիանն» է, որն ըստ քաղտեխնոլոգի՝ ոչ թե Նիկոլ Փաշինյանի պրոբլեմն է, այլ լրատվամիջոցներինը: «ԱՄՆ նախկին դեսպանը  հեռանալուց առաջ հայտարարեց՝ մինչև այդ հարցը չլուծվի, ԱՄՆ-ից  որևէ ներդրումային ծրագիր չի իրականացվելու Հայաստանում: Խոսքը նրա մասին չէ, որ եթե «Լիդիանը» թունավորում է Սևանը, մենք «Լիդիանը» գործարկենք: Խոսքն այն մասին է, որ 11 ամսում էկսպերտիզա անելը հնարավոր էր, որոշել՝ ծրագիրը վնաս տալի՞ս  է Սևանին, թե՞ ոչ, եթե տալիս է մենք «Լիդիանին ասում ենք՝ հաջողություն, եթե չի տալիս, ապա մի քանի օրում բացեք էդ մարդիկ աշխատեն, ոչ թե 11 ամիս որևիցե հարց մի լուծեք, որ հիմա մտնեն արբիտրաժ ու դա դառնա նաև նախադեպ այլ լուրջ ներդրող ընկերությունների համար, որպեսզի Հայաստան որևիցե գումար չմտնի, սա կոնկրետ օրինակ է, որ անգործություն է տիրում»: Իսկ քաղաքական գործիչ Գուրգեն Եղիազարյանը կարծում  է, որ Փաշինյանը ասուլիսի ժամանակ կրկին ստեր է հնչեցրել: Հեղափոխության 1 տարին է լրանում, բայց ամեն ինչ ավելի է վատանում: Վարչապետին իշխանության բերողն ըստ Եղիազարյանի՝  այսպես ասած՝ Սորոսն է: «Սորոսը խնդիր ունի, որպեսզի գործող համակարգը  թաղվի կոռուպցիայի մեջ և դա կատարվեց: Ցավոք սրտի ես էլ եմ այդ թաղմանը օգտակար եղել, որովհետև անընդհատ քննադատել եմ գործող իշխանությանը, բայց զուգահեռ նաև ինձ էդ Սորոսն է պետք եղել, որպեսզի մենք անընդհատ քննադատենք»: