A
A
Ապրիլի վերջին շաբաթ օրը նշվելու է որպես ՀՀ քաղաքացու օր (տեսանյութ)
Տոների եւ հիշատակների օրերի մասին ՀՀ օրենքում փոփոխություններ կկատարվեն, ապրիլի վերջին շաբաթ օրը նշել որպես ՀՀ քաղաքացու օր։ Առաջարկը ներկայացրեց Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը։ Որոշումն ընդունվեց։ Այս տարի քաղաքացու օրը կնշվի ապրիլի 25 ին, քանի որ ապրիլի վերջին շաբաթ օրը 24-ն է։ Միակ տարին է, որ նման համընկում է լինում։ Արսեն Թորոսյանը հետաքրքրվեց. արդյո՞ք կառավարությունն անդրադառնալու է ոչ աշխատանքային օրերի կրճատմանը, հատկապես ամանորի օրերին։ Վարչապետն ասաց, որ հարցը լայն քննարկում պետք է ունենա։