Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

Գագիկ Ջհանգիրյանը ընտրակեղծարարների կնքահայրն է. Արամ Հարությունյան (տեսանյութ)

Քաղաքականություն
aram-nkar

«Ազգային համաձայնություն» կուսակցության նախագահ Արամ Հարությունյանը Նիկոլ Փաշինյանի 4,5 ժամ տևած ասուլիսը գնահատում է որպես թույլ ուսանողի ընթացիկ գրավոր: Ըստ Հարությունյանի՝ Ղարաբաղյան հարցի կարգավորման Փաշինյանի որդեգրած քաղաքականությունը, ժամանակին նաև  Աշոտ Բլեյանն է որդեգրել: «Վերջերս, թարմացնելով հիշողությունս՝ պարզեցի, որ Նիկոլ Փաշինյանի հոգևոր հայրերը  ոչ միայն Լևոն Տեր-Պետրոսյանն ու Վանո Սիրադեղյանն են, այլև Աշոտ Բլեյանն է: Մենք հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը Արցախի հարցում ընդհանրապես կոմպետենտ չի և իր տրամաբանական վարժանքները քննադատությանը  չեն դիմանում: Սկզբից նա ասեց, որ Արցախը պետք է լինի կողմ, բայց, ըստ էության, մենք տեսնում ենք, որ չեղավ»:  Վարչապետի հայտարարությունների մեջ Արամ Հարությունյանը ոչ հայանպաստ մարտավարություն է նկատում, որից տուժելու է թե՛ Հայաստանը, թե՛ Արցախը: Անդրադառնալով Մարտի 1-ի 10 սպանությունների  գործին, նշեց՝ համոզված է. երբևէ հնարավոր չի լինելու պարզել թե ովքեր են եղել կրակողները:   «Մարտի են ելել «աբիժնիկները»՝ Վահան Շիրխանյանը,  Անդրանիկ Քոչարյանը, Գագիկ Ջհանգիրյանը: Վերջինս ընտրակեղծարարների Ջեֆերսոնն է: 1995-ին եղել է էդ նույն ընտրական հանձնաժողովի Ամիրյանի տեղակալը և բոլոր կեղծիքների կնքահայրը ինքն է, էլ չեմ ասում Անդրանիկ Քոչարյանը, որը հազիվ ԳյումրիԻց փախավ»:  Իսկ հրապարակախոս Նարինե Դիլբարյանը ասուլիսը գնահատում է դրական: Փաշինյանի այն հայտարարությունը, թե «բացի հայհոյելուց հայերն ու ադրբեջանցիները  իրար ի՞նչ կարող են ասել» ձևակերպումը հետաքրքիր է համարում: Հետաքրքիր կլիներ նաև, թե Ալիևն ինչ կասեր հայ ժողովրդին:  «Լավ կլիներ, եթե Ալիևը փորձեր մեզ ինչ-որ ուղերձներ հղել: Այդ ուղերձներից հետո կարելի էր հասկանալ, թե այդ մարդու տրամաբանությունը, բացի  պատերազմից, և միագիծ պնդումներից, որ Ղարաբաղը մերն է, իրենք տուժող կողմ են,  ուրիշ ինչ միտք կկարողանար ձևակերպել»: