Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

«Դըմփ-դըմփ-հու»-ն օգնեց բողոքողներին (տեսանյութ)

Կարևոր լուրեր Հասարակություն
Untitled-26

Չնայած օդի սառնությանը, ակցիզային հարկի դեմ բողոքող գազավորված ըմպելիքներ արտադրողները ակցիա իրականացրին կառավարության շենքի դիմաց:    «Հայ Կոլա» ընկերության տնօրեն Տիգրան Հովսեփյանն իր աշխատակիցների եւ տեղական մի քանի այլ արտադրողների հետ պահանջում էին հանդիպում փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի հետ: «Մենք դեմ ենք ակցիզային հարկի թանկացմանը, մեկ լիտր գազավորված ըմպելիքը թանկանալու է 30 դրամով, 23 տարի է 1,5 լիտրանոց  հայ կոլան վաճառվում է 200 դրամով, այսինքն՝ հարկային այս փոփոխություններից հետո գինը կդառնա 245 դրամ, իսկ դա կվնասի մեր աշխատանքին, մենք քիչ կաշխատենք, եկամուտները կպակասեն: Ես ունեմ մոտ 100 աշխատակից, արդեն մեկ շաբաթ է նրանց ասել եմ, որ այս փոփոխությունից հետո հնարավոր է արտադրամասը չաշխատի եւ իրենք պետք է նոր աշխատանք գտնեն»,-լրագրողների հետ զրույցում ասաց Տիգրան Հովսեփյանը: «Դըմփ-դըմփ-հու»երից եւ «Մհեր Գրիգորյան, իջիր» վանկարկումներից հետ, ակցիայի մասնակիցներին մոտեցավ վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանը եւ ասաց, որ վաղը հանդիպում կլինի տնտեսվարողների եւ կառավարության ներկայացուցիչների միջեւ: Ակցիա իրականացնողներին գոհացրեց այդ պատասխանը, սակայն նրանց մի մասը վստահ է, որ հանդիպումից հետո էլ հարցը չի լուծվի իրենց օգտին: «Շուկան գնում է գերմոնոպոլիզացիայի, դեմ ենք մոնոպոլիզացիային: Մեր արտադրանքը համապատասխանում է ժամանակակից ստանդարտներին, միայն ենթադրություններ են, որ գազավորված ըմպելիքները վնասակար են, եթե այդպես մտածենք, ուրեմն՝ յոգուրտներն էլ են վնասակար, հացը՝ նույնպես»,-ասաց Տիգրան Հովսեփյանը:   Ակցիայի վերջում, կառավարության դիմաց հավաքվածները շնորհակալություն հայտնեցին ոստիկաններին եւ տեղեկացրին, որ հինգշաբթի՝ կառավարության հերթական նիստի օրն իրենք շարունակելու են իրենց բողոքի ակցիան՝ ավելի մեծ թվով: