Մենք ընդամենը փորձում ենք այդ կուտակված մեքենաների հարցը լուծել. նախարար (տեսանյութ)
Ազգային ժողովի արտահերթ նիստում ներառված է «Աջակողմյան ղեկային տեղաբաշխմամբ տրանսպորտային միջոցների ներմուծումն արգելելու մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, ըստ որի՝ մաքսային տարածքներում տեղակայված աջ ղեկային տեղաբաշխմամբ տրանապորտային միջոցները, ինչպես նաև այն աջակողմյան մեքենաները, որոնք ձեռքեն բերվել մինչև 2018 թվականի դեկտեմբերի 30-ը, կթույլատրվի Հայաստան ներմուծել մինչև սույն թվականի մայիսի 1-ը: ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը հարց բարձրացրեց. եթե նշված ժամկետներից հետո քաղաքացիներ լինեն, որոնք ցանկանան աջակողմյան տեղաբաշխմամբ մեքենաներ ներմուծեն: «Շատ կուզենամ, որ հստակ շեշտվի, որ այս որոշումը հետագայում ժամկետի փոփոխություն չի ունենալու և մեր հայրենակիցները իմանան սրա մասին», հավելեց նա: Նիստին ներկա Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Հակոբ Արշակյանը վստահեցրեց՝ հարցը սկզբունքային է: «Մենք ընդամենը փորձում ենք այդ կուտակված մեքենաների հարցը լուծել, և նախկին օրենքի հետ կապված՝ թյուրըմբռնումների արդյունքում այս իրավիճակին լուծում տալ, հետևաբար, դրանից հետո օրենքի որևէ փոփոխություն չի նախատեսվում»: Խորհրդարանը օրենքի նախագիծը առաջին ընթերցմամբ ընդունեց՝ ձայների 110 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ հաշվարկով: