A
A
ԲՀԿ-ականները դահլիճ մտան Արցախի դրոշը ձեռքներին (տեսանյութ)
Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավորներն այսօր խորհրդարան էին եկել Արցախի դրոշներով։ Լրագրողների հարցին՝ արդյոք այս քայլով ԲՀԿ-ական պատգամավորները ակցիա՞ են իրականացնում, խմբակցության ղեկավար Գագիկ Ծառուկյանն ասաց․ «Այսօր Արցախի հետ կապված լուրջ խնդիր կա, մենք պետք է այդ հարցը ազգովի բարձրացնենք։ Իշխանությունն ու ընդդիմությունը պետք է կարողանան միասնական որոշում կայացնեն․ դա մեր ընդհանուր խնդիրն է։ Պետք է կարողանանք հայ ժողովրդի, արցախցու թափած արյունը և նրանց ունեցած նպատակն իրականություն դարձնենք։ Այսօր որևիցե մեկը չի կարող մի ստորագրությամբ, մի համաձայնությամբ դա կարգավորի»։