Բացել լրահոսը Փակել լրահոսը
A A

ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ. Լարսը բաց է

Պաշտոնական
lars-1

Փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ  Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ին՝ ժամը 10:30-ի դրությամբ ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ավտոճանապարհներ: Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը փակ է  բեռնատարների համար, մարդատարների համար՝ դժվարանցանելի : Շիրակի մարզի Անիի, Ամասիայի և Աշոցքի տարածաշրջանների միջհամայնքային ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: Շիրակի մարզի Աշոցքի տարածաշրջանում մառախուղ է: Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։   Լարսի մասին Վրաստանի տարածաշրջանային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհային դեպարտամենտից ստացված տեղեկության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի ավտոմեքենաների համար: