A
A
ՃՏՊ Ռուսաստանում. տուժել է ՀՀ մեկ և մահացել երկու քաղաքացի
Մարտի 9-ին, ժամը 11:17-ին ՌԴ ԱԻՆ-ում ՀՀ ԱԻՆ ներկայացուցչից տեղեկություն է ստացվել, որ ժամը 06:20-ի սահմաններում Լենինգրադյան մայրուղում՝ Խիմկի քաղաքի թիվ 208 շենքի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ. բախվել են «Nissan Teanna» և «ԿամԱԶ» մակնիշի ավտոմեքենաները: ՃՏՊ-ի հետևանքով «Nissan Teanna» մակնիշի ավտոմեքենայի ուղևորները (ՀՀ քաղաքացիներ)՝ Ռոման Բաղդասարյանը (ծնված1978թ.) և Մկրտիչ Հովնիկյանը (ծնված1982թ.) տեղում մահացել են, իսկ Կարեն Հովեյանը (ծնված1983թ.) մինչ փրկարարների՝ կանչի վայր հասնելը, մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Խիմկի քաղաքի կլինիկական հիվանդանոց: ԱԻՆ