A
A
Հոկտենբերի 5-ին կթողարկվի «COP17» հուշադրամը
Աջակցիր «Ա1+»-ինԿենտրոնական բանկը հոկտեմբերի 5-ին շրջանառության մեջ է դնում «COP17»՝ ՄԱԿ-ի Կենսաբանական բազմազանության մասին կոնվենցիայի կողմերի 17-րդ համաժողովին նվիրված արծաթե հուշադրամը:
Հուշադրամը թողարկվել է ներկայացուցչական նպատակներով և նախատեսված չէ «Դրամագետ» վաճառասրահում վաճառքի համար:
Հայաստանն առաջին անգամ է հյուրընկալելու COP17 համաժողովը՝ մեկ հարկի տակ համախմբելով կենսաբազմազանության պահպանության ոլորտի միջազգային օրակարգի կարևոր քննարկումները։
«COP17» հուշադրամի թողարկմամբ ընդգծվում է Հայաստանի՝ որպես բնապահպանական քաղաքականության քննարկման միջազգային կենտրոն ներկայանալու կարևորությունը՝ կենսաբազմազանության գլոբալ մարտահարավերները և դրանց հաղթահարմանն ուղղված լուծումները բարձրաձայնելու առաքելությամբ:
COP17-ի պաշտոնական պատկերանիշը երևանյան կապտաթիթեռն է (Polyommatus eriwanensis)՝ Հայաստանի Կարմիր գրքում ընդգրկված էնդեմիկ տեսակ։
«COP17» հուշադրամը, իսկության հավաստագիրը և տեղեկատվական գրքույկը պատրաստված են վերամշակված նյութերից։
ԿԲ